ԿարևորՄիջազգային

Աղետ Ճապոնիայում. 7,1 մագնիտուդով երկրաշարժը կաթվածահար է արել Կումամոտո պրեֆեկտուրան

Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, իշխանությունները տարհանել են ավելի քան 150 հազար մարդու։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:27-ին Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հաղորդվում է առնվազն 50 վիրավորի և հոսպիտալացվածի մասի, զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Աղետի գոտում լրջորեն վնասվել է ենթակառուցվածքը․ հիմնական մայրուղիների վրա խորը ճեղքեր են առաջացել, բեռնատար գնացք է դուրս եկել ռելսերից, իսկ տարածաշրջանի երկաթուղային և ավիացիոն հաղորդակցությունը լիովին դադարեցվել է։

Կասիմա քաղաքի խոշոր առևտրի կենտրոններից մեկում փլուզվել է երկրորդ հարկը, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու համար։

Շուրջ 48 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, կան բջջային կապի զանգվածային խափանումներ, սակայն տարածաշրջանի ատոմակայանները գործում են բնականոն ռեժիմով։

Տարհանվել են նաև տեղի խոշորագույն գործարանների, այդ թվում՝ TSMC-ի և Sony-ի աշխատակիցները։ Չնայած սկզբնական շրջանում ցունամիի վտանգ էր հայտարարվել, ավելի ուշ նախազգուշացումը չեղարկվել է, սակայն սեյսմոլոգները նախազգուշացնում են առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր հզոր հետցնցումների և սողանքների մեծ վտանգի մասին:

Կարդացեք նաև

Back to top button