ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը Իսրայելից պահանջում է չթույլատրել չինական ընկերություններին մասնակցել մետրոյի շինարարությանը

ԱՄՆ-ի իշխանությունները մեծացնում են ճնշումը Իսրայելի վրա՝ թույլ չտալու չինական ընկերություններին մասնակցել Գուշ-Դանի մետրոյի շինարարության նախագծին։

Այն երկրի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծն է, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Նշվում է, որ նախագծի հիմնական մրցույթների նախնական ընտրության փուլին հայտեր են ներկայացրել 20 կոնսորցիումներ, որոնցում ընդգրկված են 8 երկրների 33 ընկերություններ՝ 11 իսրայելական, 9 հնդկական, 6 չինական, 5 եվրոպական եւ ընդամենը 2 ամերիկյան։

Աղբյուրի համաձայն՝ վերջերս Իսրայելում ԱՄՆ-ի տնտեսական կցորդը հանդիպել է Ֆինանսների նախարարության գլխավոր աուդիտորի հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է մրցույթին այն երկրների ընկերությունների մասնակցությունը, «որոնք բարեկամ չեն համարվում Իսրայելի նկատմամբ»։

Իսրայելի Ֆինանսների նախարարությունը չի կիսում մետրոյի եւ երկրի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մրցույթներում չինական ընկերությունների մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները եւ ամերիկյան ընկերություններին հրավիրում է մասնակցելու մրցույթներին՝ որպես չինականին հակակշիռ։

Կարդացեք նաև

Back to top button