ԿարևորՀասարակություն

ԱԺ պատգամավորի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն «Արմենպրեսին» հայտնել էր, որ Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Կարդացեք նաև

Back to top button