
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է։
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ։
Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։




