«Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» բակալավրի կրթական ծրագիր. գիտության խորհրդավոր և հետաքրքիր աշխարհն է բացահայտում այս խիստ արդիական, պահանջված և դինամիկ զարգացող մասնագիտությունը, որը կհետաքրքրի հատկապես ֆիզիկական գիտությունների և համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ունեցողներին։ Սա մի բնագավառ է, որը կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում, իսկ ձեռքբերումները հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ:
Միավորելով ֆիզիկան, ռադիոտեխնիկան և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, աշխատելով գիտության և տեխնոլոգիաների ամենատարբեր ոլորտներում՝ համակողմանի գիտելիքներով և հմտություններով օժտված ռադիոֆիզիկայի բնագավառի որակյալ մասնագետներն ուսումնասիրում, ներկայացնում և կիրառում են առաջադեմ գաղափարներ, որոնք չափազանց անհրաժեշտ են, իսկ ձեռքբերումները՝ հսկայական:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը:




