Լոգիստիկա. արագ փոփոխությունների և ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում անչափ կարևոր ու պահանջված, զարգացող և ինտերակտիվ, գրավիչ ու հետաքրքիր, արդյունավետ ու խոստումնալից մասնագիտություն՝ ռազմավարական և վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար, որ պահանջում է մասնագիտական ժամանակակից գիտելիքներ, գործարար հմտություններ, մշտական աճ և զարգացում:
Ճիշտ նախագծում, վերլուծություն, պլանավորում, արդյունավետ և ճկուն լուծումների, կարգավորումների մշակում, նոր ռեսուրսների ու մտահորիզոնների բացահայտում, խնդիրների կանխատեսում, կառավարում, վերահսկում, արդյունավետ իրականացում. լոգիստիկա՝ տեղեկատվության, նյութական և մարդկային հոսքերի ճիշտ կառավարում, ցանկացած բիզնեսի կարևորագույն բաղադրիչ, ընկերության ներսում և նրանից դուրս նյութական ու ապրանքային հոսքերի կառավարման արժեքավոր համակարգ՝ մեկնարկային կետից մինչև վերջնական կետ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գնով և պատշաճ վիճակում:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տեխնոլոգիաների կառավարման ամբիոնի դոցենտներ Դավիթ Անդրոյանն ու Կարեն Տուրյանը։




