
Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի շրջանում ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է գնացքներից մեկի մեքենավարը, 89 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ 11 տուժածի վիճակը շատ ծանր է, 22-ը ստացել են ծանր, իսկ 56-ը՝ թեթև վնասվածքներ։
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ՝ դեպի Լոնդոնի Սենթ Պանկրաս ուղևորվող East Midlands Railway (EMR) ընկերության երկու գնացքների մասնակցությամբ։ Պատահարի պատճառները դեռևս հետաքննվում են։
Ականատեսների խոսքով՝ բախումն այնքան ուժգին է եղել, որ վագոններում նստատեղերը պոկվել են, բազմաթիվ ուղևորներ ստացել են վնասվածքներ, իսկ տուժածների մի մասին տեղափոխել են հիվանդանոց։




