Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի C խմբի երկրոդ խաղում, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» մարզադաշտում, Բրազիլիայի ազգային հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հայիթիի ընտրանու նկատմամբ։
Բրազիլացիները հարցերը լուծեցին դեռ առաջին խաղակեսում։ 23-րդ և 36-րդ րոպեներին Մաթեուս Կունյան դարձավ դուբլի հեղինակ, իսկ առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին (45+3′) Վինիսիուս Ժունիորը խփեց հարավամերիկացիների երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Խաղը, սակայն, մթագնեց բրազիլացիների եզրային հարձակվող Ռաֆինյայի վնասվածքով։ Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին նա ազդրի վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը, ինչը, անշուշտ, մտահոգիչ լուր է նաև կատալոնական «Բարսելոնայի» համար։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը C խմբի համար նախատեսված է հունիսի 25-ին, Բրազիլիայի հավաքականը կմրցի Շոտլանդիայի, իսկ Հայիթին ուժերը կչափի Մարոկկոյի ընտրանու հետ։
Աղբյուր՝ armsport.am




