ԿարևորՀասարակություն

Հայաստանի ավիացիոն ոլորտը շարունակում է զարգանալ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը նոր Airbus A320 և Airbus A321 օդանավերով, ինչպես նաև պաշտոնապես բացել է «Սիլ Տեխնիքս» տեխնիկական սպասարկման կենտրոնը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը, հայտնում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից։

Ավիապարկի ընդլայնումը և ենթակառուցվածքների զարգացումը կնպաստեն Հայաստանի միջազգային կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկրի՝ որպես տարածաշրջանային ավիացիոն կենտրոնի դիրքերի հզորացմանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Կարդացեք նաև

Back to top button