ԿարևորՄիջազգային

Ուկրաինան Փարիզում ներկայացրել է մինչև 2700 կմ գործողության շառավղով ԱԹՍ

Ուկրաինական Fire Point ընկերությունը Փարիզում կայացած Eurosatory 2026 միջազգային զենքի ցուցահանդեսում ներկայացրել է հարձակողական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային համակարգերի արդիականացված շարք, հաղորդում է Rzeczpospolita-ն։

FP-1 անօդաչու թռչող սարքի արդիականացված տարբերակը այցելուների ամենամեծ ուշադրությունն է գրավել։ Մշակողի խոսքով՝ լրացուցիչ վառելիքի բաքով նոր թևը դրա գործողության շառավիղը 1650-ից մեծացնում է մինչև 2700 կմ, ինչը թույլ է տալիս այն հասնել Ռուսաստանի Դաշնության Արևմտյան Սիբիրի շրջաններ։ Fire Point անօդաչու թռչող սարքի շնորհանդեսն ուղեկցվել է ռուսական թիրախների վրա հարվածների կադրերով, այդ թվում՝ Մոսկվայում և շրջակա տարածաշրջանում վերջերս իրականացված զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումների կադրերով։

Ցուցահանդեսում ներկայացվել է արդիականացված FP-2 հարձակողական անօդաչու թռչող սարք, որը փոփոխությունների ենթարկվելուց հետո կարող է մինչև 200 կգ քաշով մարտագլխիկ հասցնել մինչև 370 կմ հեռավորության վրա, նշում է Rzeczpospolita-ն՝ հավելելով, որ ստանդարտ 105 կգ մարտագլխիկ օգտագործելիս FP-2-ի գործողության շառավիղը մեծանում է մինչև 700 կմ։

Կարդացեք նաև

Back to top button