Մասնագիտություն

Կապույտ վառելիքի անվտանգության պահապանները. «Մասնագիտություն»

Այս մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը բարձր է. անչափ արդյունավետ մասնագիտություն, որի զբաղվածության շրջանակը նույնպես լայն է ու բազմաբնույթ:

Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում. այս մասնագետների վարպետությունն ու ոլորտի գիտելիքները մարդկանց ապահովում են կենսական ամենաանհրաժեշտ, հարմարավետ ու անվտանգ պայմաններով:

Ոլորտի մասնագետները կատարում են գազամատակարարման համակարգերի և սարքավորումների տեխնիկական շահագործում, սպասարկում, կանխարգելիչ աշխատանքներ, ստուգումներ, բացահայտում գազամատակարարման համակարգերում և սարքավորումներում անսարքությունները, պատճառները, ստուգում և փորձարկում գազամատակարարման համակարգերը, սարքավորումները, կատարում գազամատակարարման համակարգերի և սարքավորումների մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ՝ ապահովելով գազամատակարարման ու գազ սպառող սարքավորումների տեխնիկական շահագործումը և սպասարկումը:

Զինված մասնագիտական գիտելիքներով և լուծումներ մշակելու կարողությամբ՝ նրանք ուսումնասիրում, նախագծում, արդյունավետ իրականացնում և վերահսկում են այս կարևորագույն գործընթացը՝ ապահովելով որակ, հուսալիություն, հարմարավետություն և անվտանգություն:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Ավետիսյանն ու «Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում» մասնագիտության այս տարվա շրջանավարտ Նարեկ Ավետյանը:

Կարդացեք նաև

Back to top button