
Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել Ճապոնիա հիմնադրամի «Յակիշիմե․ Երկրային կերպարանափոխություններ» շրջիկ ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են դեսպան Աոկի Յուտական, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն պարոն Դավիթ Պողոսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ պարոն Ալֆրեդ Քոչարյանը։
Ցուցադրությունը ներկայացնում է Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը՝ այցելուներին ծանոթացնելով ճապոնական գեղագիտությանն ու մշակութային ավանդույթներին։
Ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչև հուլիսի 10-ը։




