Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Այս թողարկման հյուրն է՝ պոլսահայ երգչուհի Սիբիլը։
Թեման՝ Պոլսահայ երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է նոր տեսահոլովակ Կոմիտասի «Արորն ու տատրակը» երգի հիման վրա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 22-ին Երևանում։ Երգի մեջ պահպանված է Կոմիտասի իրական ձայնը, որ համադրված է Սիպիլի կատարմամբ, ստեղծելով ինքնատիպ եւ զգայացունց զուգերգ։
Օրվա թեմա՝ Այսօր Քնկոտները Ֆինլանդիայում նշում են իրենց օրը։
Քնի ընթացքում ուղեղն անջատվում է օրվա ընթացքում կուտակած ինֆորմացիայից, ինչպես նաև հանգստանում է օրգանիզմն ու լիցքավորվում էներգիայով: Իսկ քնի բացակայությունն ազդում է հիշողության, ակտիվության վրա՝ նապստելով մի շարք հիվանդությունների առաջացմանը: Գիտնականների համոզմամբ շատ քնելը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ, ինչպես անքնությունը:Հասուն մարդը պետք է օրվա մեջ քնի 6-ից 8 ժամ:
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ։




