Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրիասյան: Այս թողարկման հյուրն է՝ «hosq» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շողակաթ Մլքե- Գալստյանը:
Թեման՝ մինչև օգոստոսի 2-ը կանցկացվի «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան և փառատոնը, որը երկրորդ տարին անընդմեջ մեկ հարթակում է համախմբում ժամանակակից երաժշտությունը, ձայնային արվեստը, հետազոտությունն ու միջազգային համագործակցությունը։
Այս օրերին արվեստագետներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ոչ միայն ներկայացնում են իրենց աշխատանքները, այլև ստեղծում են նոր համագործակցություններ, փորձարկում գաղափարներ և ձևավորում մշակութային երկխոսության նոր տարածքներ։
Թե ինչ ծրագրով է հանդես գալիս «Նոթեյշնս»-ը, ինչ նպատակներ ունի և ինչ է առաջարկում մասնակիցներին ու հանդիսատեսին, այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ։




