ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն քննարկում է Մալիում ռազմական գործողության հնարավորությունը. WP

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում JNIM ջիհադիստական խմբավորման դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ վարչակազմում այս հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա։ Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է Սահելի երկրների հակաահաբեկչական ջանքերին և կոչ է արել տարածաշրջանային գործընկերներին ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին միանալ JNIM-ի և «Իսլամական պետության» դեմ պայքարին։

Միաժամանակ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում է Մալիում և տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման համար՝ նշելով, որ Մոսկվան չի արդարացրել իրեն որպես անվտանգության գործընկեր։

Կարդացեք նաև

Back to top button