Հասարակություն

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված մանկապարտեզի պայմաններին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, 7-ի փոխարեն այստեղ ձևավորվել է 10 խումբ։

Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել ավելի քան 250 երեխաների համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել ոռոգման համակարգի անցկացման ուղղությամբ և կանաչապատել բակային հատվածը։

Կարդացեք նաև

Back to top button