ԿարևորՀասարակություն

Քննչական գործողությունները «Առինջ մոլում» շարունակվում են

Իրավապահները շարունակում են գործողություններ իրականացնել կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլում»: Գործողությունների արդյունքում կապարակնքվել և փակվել են առևտրային տաղավարներ։

Այսօր առավոտյան «Առինջ մոլի» հարյուրավոր աշխատակիցներ դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանք դժգոհում են, որ կապարակնքումն իրականացվել է առանց նախնական ծանուցման, իրավական հիմքեր ներկայացնելու կամ այլընտրանքային տարածք հատկացնելու:

Ըստ քննչական մարմինների պարզաբանման՝ այդ տաղավարները փակվել են անվտանգության նկատառումներով, քանի որ գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո։

Կարդացեք նաև

Back to top button