Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան
Այս թողարկման հյուրերն են՝ «Եղեգիս Fest»-ի համակարգող Լիլիթ Խաչատուրյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրի համակարգող Նարինե Կարապետյանը։
Գլխավոր թեման՝ հուլիսի 25-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում առաջին անգամ անցկացվելիք «Եղեգիս Ֆեստ» մեղրի փառատոնն է։ Կխոսենք նախաձեռնության մասին, որի նպատակն է Եղեգիս համայնքը դարձնել էկոտուրիզմի առաջատար ուղղություն, արժևորել հայկական մեղրը՝ որպես մրցունակ զբոսաշրջային պրոդուկտ և տարածել մարդու ու վայրի բնության ներդաշնակ համակեցության գաղափարը։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ։




