Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան
Հյուրեր՝ «Յութոփիա» երիտասարդական ՀԿ-ի նախագահ և համահիմնադիր՝ Յուրի Գալստյան «Յութոփիա» երիտասարդական ՀԿ-ի գեղարվեստական ղեկավար և համահիմնադիր՝ Սոսե Մելիքջանյան
Թեման՝ Ամեն տարի հուլիսի 15-ին աշխարհում նշվում է Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրը՝ ընդգծելով երիտասարդներին որակյալ կրթությամբ և ապագային միտված հմտություններով ապահովելու կարևորությունը։ 2026 թվականի կարգախոսն է՝ «Հմտություններ՝ ընդհանուր ապագայի համար»։
Այս տարվա նախաձեռնությունը կարևորում է մասնագիտական, թվային, արհեստական բանականության, «կանաչ» տնտեսության, հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունների զարգացումը՝ խթանելով երիտասարդների զբաղվածությունը, ձեռնարկատիրությունը և նրանց մասնակցությունը կայուն զարգացման գործընթացներին։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- շՔաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։




