ԿարևորՄշակույթ

Տրվեց «Ոսկե ծիրան 2026» կինոփառատոնի պաշտոնական մեկնարկը (լուսանկարներ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը։

Փառատոնը ստացել է Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի (FIAPF) «A» դասի հավատարմագրում և դասվում է աշխարհի շուրջ 50 լավագույն կինոփառատոների շարքին։

Ավանդական հոլիվուդյան կարմիր գորգի փոխարեն բացման արարողությունն ուղեկցվել է «Chora Gavit» ինստալյացիա-պերֆորմանսով։ Այն միավորում է կինոն, երաժշտությունը, ճարտարապետությունն ու մարդկային շարժումը։

2026 թվականի փառատոնի պաշտոնական պաստառը նվիրված է պոեզիային (հեղինակ՝ Իգոր Գուրովիչ):

Կարդացեք նաև

Back to top button