ԿարևորՄիջազգային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը «Մոսադի» գաղտնի գործակալ է․ «The New York Times»

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը՝ «Մոսադը», մի քանի տարի շարունակ գաղտնի կերպով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Իսրայելական կողմը հույս է ունեցել, որ նրան կօգտագործի Թեհրանի ներկայիս կառավարությունը տապալելու և երկրի նոր առաջնորդ կարգելու գործում, հաղորդում է «The New York Times» պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իրանի սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ 2024 և 2025 թվականներին Ահմադինեժադն այցելել է Հունգարիա՝ Լյուդովիկի անվան պետական ծառայության համալսարանում ընթացող կլիմայական համաժողովներին մասնակցելու պատրվակով։ Թերթը պնդում է, որ այս միջոցառումները սոսկ քողարկում էին նրա գաղտնի բանակցությունները «Մոսադի» այն ժամանակվա ղեկավար Դավիթ Բարնեայի և իսրայելցի օպերատիվ աշխատակիցների հետ։

Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Իսրայելը նույնիսկ գաղտնի կերպով վճարել է Ահմադինեժադի կեցության և ճանապարհորդությունների ծախսերը։ Իր հերթին, նախկին նախագահը, Արևմուտքի հետ մերձենալու ջանքերին համահունչ, արմատապես փոխել է իր կերպարը. նա իր սովորական բաճկոնը փոխարինել է թանկարժեք կոստյումներով, թարմացրել է արտաքին տեսքը և սկսել է ակտիվորեն անգլերեն սովորել:

Իրանական բարձրաստիճան աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայումս Ահմադինեժադը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հսկողության ներքո՝ տնային կալանքում։ Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել է ամբողջությամբ բացահայտել նրա կապերը Իսրայելի հետ փետրվարյան իրադարձություններից հետո։

Ինչպես պնդում են նախկին նախագահի շրջապատի աղբյուրները, Իսրայելի հետ գործարքի գնալու դրդապատճառը եղել է նրա անհագուրդ ձգտումը դեպի իշխանություն, հատկապես այն բանից հետո, երբ Իրանում կայացած ընտրություններում նրան երեք անգամ չեն թույլատրել առաջադրվել:

Մահմուդ Ահմադինեժադը զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը 2005-2013 թվականներին։ Հետագայում նա ևս փորձել է առաջադրել իր թեկնածությունը, սակայն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը մշտապես մերժել է նրան:


Կարդացեք նաև

Back to top button