
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է, հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- ֆեյսբուքում հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։




