
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում հուլիսի 14-ին իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում, հայտնում են քաղաքապետարանից։
Դրանք են.
16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառք,
11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառք,
1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելը,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք,
2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում։
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:




