ԿարևորՄիջազգային

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կայացած հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հորդորել է սկսել զորքերի դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական պաշտոնական աղբյուրներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփը շեշտել է, որ իսրայելական ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում ավելորդ լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել վտանգավոր սրացման։

«Նրանք (Սիրիան) չեն ուզում, որ դուք այնտեղ լինեք։ Դուք պետք է դուրս գաք»,- Թրամփի խոսքերը մեջբերել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ նույն պահանջը վերաբերում է նաև Լիբանանին։

Երկու առաջնորդների զրույցը կայացել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Սիրիայի անցումային ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Թրամփի հանդիպումից ընդամենը մեկ օր անց։

Ի պատասխան ԱՄՆ նախագահի կոչին՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ կառավարության ղեկավարն իր հերթին ընդգծել է երկրի սահմանների երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու անհրաժեշտությունը։

Հունիսի վերջին Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ստորագրել էին ԱՄՆ միջնորդությամբ կնքված շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է Իսրայելի կողմից Լիբանանի հարավում անվտանգության գոտու պահպանում։ Չնայած դրան՝ իսրայելական մարտական ինքնաթիռները շարունակում են ակտիվ մանևրներ իրականացնել Լիբանանի արևելյան, կենտրոնական և հարավային շրջաններում։

Կարդացեք նաև

Back to top button