Սուրճ ու սեր առավոտից

HAY-at JAZZ-ը վերադառնում է. Գյումրու ամենաթեժ ու ամենաջազային նախագիծը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան

Հյուր. Լիլիթ Թովմասյան` Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ

Այսօրվա գլխավոր թեման՝ HAY-at JAZZ․ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 28-31-ը 7-րդ անգամ կանցկացվի Գյումրու ամենաջազային նախագիծը՝ HAY-at JAZZ։ «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…»՝ 4 օր, 4 համերգ Գյումրու թանգարանների բակերում։

Ինչպես միշտ՝ կլինի օրվա կարևոր տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button