Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրեասյան
Հյուրեր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան նախագծերի ղեկավար Յակոբ Վոյլլենշտայն և թարգմանիչ Հրաչյա Ստեփանյան։
Հյուրի հետ թեման. «Armenia What’s Up?» պաշտոնական երաժշտական տեսահոլովակը՝ ստեղծագործություն, որը ներկայացնում է Հայաստանի պատմությունը, մշակույթը և ազգային ինքնությունը՝ աստվածաշնչյան ժամանակներից մինչև անկախ Հայաստան ու ապագային միտված տեսլականը։
Օրվա թեման. Հուլիսի 8-ը Ալերգիայի համաշխարհային օրն է։ Կխոսենք ալերգիկ հիվանդությունների կանխարգելման, ճիշտ բուժման և իրազեկման կարևորության մասին։ Անդրադարձ կլինի նաև Ալերգիայի շաբաթվա շրջանակում իրականացվող նախաձեռնություններին և ոլորտի արդի մոտեցումներին։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




