
Հուլիսի 7 լույս 8- ի գիշերը հարձակում է եղել Սկյուտարի գերեզմանոցի վրա։ Անհայտ անձինք պատից ներս են մտել, պղծել վեց գերեզման եւ վնասել աղբյուրը, հայտնում է Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը։
Սուրբ Կարապետ եկեղեցու Թաղային խորհուրդը, ըստ հաղորդագրության, դիմել է իրավապահ մարմիններին։




