Սուրճ ու սեր առավոտից

«Մի վաճառողուհու օրագիրը». գրքի շնորհանդես և իրական պատմություններ․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան

Այսօրվա հյուրը՝ «Մի վաճառողուհու օրագիր» գրքի հեղինակ, ոչ ֆորմալ կրթության մասնագետ Մերի Մամյան։

Թեման. «Մի վաճառողուհու օրագիրը» ներկայացնում է վավերագրական կարճ պատմություններ և նոթեր, որոնք ծնվել են Նոյեմբերյան քաղաքի փոքրիկ մթերային խանութում։ Մի վայր, որտեղ բոլորս գոնե մեկ անգամ եղել ենք, և որտեղ յուրաքանչյուր այցելու դառնում է հերթական պատմության գլխավոր հերոսը։

Ի՞նչ է այս ստեղծագործությունն իրականում․ կոմիքս-գի՞րք, օրագի՞ր, թե՞ կյանքի կենդանի պատումներ՝ գրված Նոյեմբերյանի բարբառով։ Պարզ, հումորային, դիպուկ ու անմիջական պատմությունները խոսում են մեր առօրյայի, մարդկանց ու մարդկային հարաբերությունների մասին։ Այսօր էլ կկայանա ստեղծագործության տպագիր տարբերակի շնորհանդեսը, որի մանրամասներին ևս կանդրադառնանք մեր եթերում։

Ինչպես միշտ, մեր հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button