
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում խորապես սխալ է, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Միաժամանակ՝ նա նշել է, որ Ուկրաինայի հարցով տարաձայնությունները Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չեն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշմանը, ապա մենք այն սխալ ենք համարում։ Եվ մենք հետեւողականորեն, բոլոր ուղիներով ու հիմնավորված կերպով կշարունակենք բացատրել, թե ինչու ենք այն սխալ համարում»,- Կրեմլի ներկայացուցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։




