ԿարևորՀասարակություն

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասել է նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը՝ այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- նրա խոսքերն է մեջբերում «Արմենպրես»- ը։

Թորոսյանն ընդգծել է, որ  ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

Կարդացեք նաև

Back to top button