Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրիասյան։ Այս թողարկման հյուրերն են՝ Mind Center հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանը և Minders թիմի սան Ալբերտ Հայրապետյանը։ Թեման՝ Հունաստանի Վոլոս քաղաքում կայացած RoboteX միջազգային օլիմպիադայում Mind Center-ի սաները պատվով են ներկայացրել Հայաստանը։
Մրցույթը համախմբել էր տարածաշրջանի լավագույն երիտասարդ ինժեներներին, ծրագրավորողներին և ռոբոտաշինության սիրահարներին՝ ստեղծարարության, գիտելիքի և նորարարության տոն դարձնելով այս կարևոր միջոցառումը։
Այս հաջողությունը վկայում է, որ հայկական երիտասարդությունը կարող է մրցել միջազգային լավագույնների հետ՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն, աշխատասիրություն և նպատակասլացություն։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը




