Հայագիտակ

«Հովերի» երգչուհուց՝ անհատական ցուցահանդեսի հեղինակ․Անի Հովակի բազմերանգ աշխարհն ու ստեղծագործական որոնումները․ «Հայագիտակ»

Արվեստասերներին Անի Հովակը հայտնի է «Հովեր» երգչախմբից, սակայն վերջերս Փայտարվեստի թանգարանում բացված նրա անհատական ցուցահանդեսը փաստում է, որ նա նաև հետաքրքիր նկարիչ է։

Անին խոստովանում է, որ չի կարող և չի ցանկանում սահմանափակվել արվեստի միայն մեկ ուղղությամբ։

Վոկալից բացի, նա զբաղվում է գեղանկարչությամբ, կոլաժներով՝ երկրորդ կյանք տալով այնպիսի առարկաների, որոնք ուրիշների համար գուցե անպետք են։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ. արվեստագետը ցանկանում է իր ուժերը փորձել նաև թատրոնում և կինոյում։

Անիի խոսքով՝ ինքն անընդհատ ստեղծագործական որոնումների մեջ է, և ժամանակը ցույց կտա, թե այդ փնտրտուքներն առաջիկայում ինչպիսի նոր ու հետաքրքիր դրսևորումներ կունենան։

Կարդացեք նաև

Back to top button