ԿարևորՔաղաքական

Սահմանազատման աշխատանքները շարունակվում են հյուսիսից հարավ ուղղությամբ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, իսկ ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման իր բաժինը, հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք շարունակաբար աշխատում են։ Մենք արդեն տեսել ենք այդ աշխատանքի առաջին դրական արդյունքները. սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովն ընդգծել է՝ կողմերի միջև ձեռք են բերվել նաև մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն` սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ անկլավային գյուղերին առնչվող հարցերը կստանան իրենց լուծումը։

Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը կրկնել է Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ պարունակող դրույթները»։

Կարդացեք նաև

Back to top button