Միջազգային

100 տարեկանում մահացել է ժամանակակից ամերիկյան տնտեսության ճարտարապետը՝ Ալան Գրինսպանը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Ալան Գրինսպանը մահացել է 100 տարեկանում՝ Պարկինսոնի հիվանդության բարդությունների հետևանքով, NBC News-ին հայտնել է նրա կինը։

Ալան Գրինսպանը ծնվել է Նյու Յորքում 1926 թվականի մարտի 6-ին։

Գրինսպանը ղեկավարել է Դաշնային պահուստային համակարգը 1987-2006 թվականներին՝ դառնալով ԱՄՆ տնտեսական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

Նրա գործունեությունը մի կողմից գնահատվում է երկարատև տնտեսական աճին նպաստելու , մյուս կողմից քննադատվում է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի նախադրյալները ձևավորելու համար։

Կարդացեք նաև

Back to top button