ԿարևորՄիջազգային

Զելենսկին կոչ է արել Բելառուսին դադարեցնել ՌԴ զինված ուժերին վառելիքի մատակարարումը

Բելառուսը պետք է դադարեցնի ռուսական բանակին վառելիքի մատակարարումը, հակառակ դեպքում Ուկրաինան կձեռնարկի նախ հրապարակային, ապա «այլ» քայլեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս հայտարարությունն արել է «Էդինյե Նովոստի» հեռուստամարաթոնի ժամանակ։

Ուկրաինայի առաջնորդն այս հարցազրույցից հատվածներ է հրապարակել Telegram-ում կիրակի՝ հունիսի 21-ի երեկոյան։

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Կիևում Հոնդուրասի նախագահ Նասրի Ասֆուրայի հետ մամուլի ասուլիսում Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի ռետրիտորները հեռացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ նրա, «Ուկրաինան կանի դա»։

Զելենսկու հրապարակած վերջնաժամկետը լրանում է հունիսի 26-ին։

Ուկրաինայի առաջնորդը Բելառուսին անվանել է ռուսական բանակի նավթամթերքի հիմնական մատակարարներից մեկը և վստահություն հայտնել, որ Լուկաշենկոն ունի «դա դադարեցնելու» ուժ, քանի որ «նա է այն վերահսկում»։ Մինչ այդ, բելառուս առաջնորդը հարցազրույց էր տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին, որտեղ ներողություն էր խնդրել Վոլոդիմիր Զելենսկիին ուղղված իր կոշտ խոսույթի համար և վստահեցրել, որ Մինսկը չի մտնի պատերազմի մեջ։

Կարդացեք նաև

Back to top button