ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏնտեսական

135 մլն դրամի ներդրում Կոտայքի մարզի երեք բնակավայրում․ «Վեոլիա Ջուրը» ՊԿԱԾ-ի շրջանակում կոյուղագծեր է կառուցում 

Կոտայքի մարզի երեք՝ Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան բնակավայրերում, «Վեոլիա Ջուրը» Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով կոյուղագծեր է վերակառուցում։ Աբովյանում տասը  հասցե է ընտրվել,  Բյուրեղավանում 1, Չարենցավանում երկու թաղամասի երկու  հասցե: Մոտ 135 մլն դրամի ներդրում է իրականացվում։ Ընտրվել են այն շենքերը, որտեղ կոյուղագծերը ֆիզիկապես մաշված են, խնդրահարույց, կառուցված սխալ թեքություններով։ 

Աբովյան քաղաքի կոյուղատար համակարգում 2024 թվականին ևս ՊԿԱԾ շրջանակներում աշխատանքներ են  կատարվել: Վեց հասցեներում փոխարինված կոյուղագծերի հետ կապված մինչև այժմ որևէ բողոք չի ստացվել։ Ակնկալվում է, որ նույն արդյունքը կլինի նաև այս հասցեներում։

Կարդացեք նաև

Back to top button