
լրացված ժամը 14։58-ին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի՝ Մախաչկալայի օդանավակայանում հարկադիր վայրէջքի պատճառը խցիկի ճնշման անկման տվիչի կեղծ գործարկումն է եղել։
+++
Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորատար ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր ուղարկել, բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։
«Գյումրի-Մոսկվա երթուղով իրականացվող «Պոբեդա» ավիաընկերության DP-856 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալա քաղաքի պահեստային օդանավակայանում»,- ընկերության հաղորդագրությունն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Մասնագետները այժմ գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։
Flightradar ծառայության տվյալներով՝ Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել էր Երեւանի ժամանակով 12:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, Դաղստանի տարածքի վրայով անցնելիս, այն տվել է general emergency (ընդհանուր արտակարգ իրավիճակ) ազդանշան եւ իջել մինչեւ 3 հազար մետր բարձրության։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։
Ըստ չվեցուցակի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Մոսկվա պետք է ժամաներ Երեւանի ժամանակով 16:25-ին։




