ԿարևորՀասարակություն

ԵՄ աջակցությամբ Հայաստանը կատարելագործում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգը

«Աջակցություն Հայաստանի քաղաքացիական ավիացիային անվտանգության չափանիշների կատարելագործման ուղղությամբ» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրը, որը մեկնարկել է 2026-ի հունվարին Ռումինիայի Քաղաքացիական ավիացիայի պետական մարմնի հետ համագործակցությամբ, վկայում է համագործակցության ուժի մասին՝ Հայաստանի համար ավելի անվտանգ և արդյունավետ ավիացիոն համակարգ ձևավորելու գործում։

Այս Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանը և Ռումինիան կողք կողքի աշխատում են՝

  • Ամրապնդելու Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունները՝ դրանց զարգացման և լավագույն փորձի փոխանակման միջոցով։
  • Բարձրացնելու ավիացիոն անվտանգության մակարդակն ու գործառնական արդյունավետությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով։
  • Խթանելու գիտելիքների և փորձի երկարաժամկետ փոխանցումը՝ համատեղ աուդիտների, վերապատրաստման ծրագրերի և ուսումնական այցերի միջոցով։

Կարդացեք նաև

Back to top button