Սուրճ ու սեր առավոտից

Հուլիսի 3-ին և 4-ին տեղի կունենա պարի և պաղպաղակի միջազգային փառատոնը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան:

Հյուրեր. Սուրեն Արեենց- «Հերոսների Վերականգնողական Քաղաք» նախաձեռնության հիմնադիր և Լիլիթ Հովհաննիսյան- «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն:

Թեման. Հուլիսի 3-ին և 4-ին սպասվում է տարվա ամենագունեղ, ուրախ և սպասված իրադարձություններից մեկը՝ Պարի և պաղպաղակի միջազգային փառատոնը։

Ավելի քան 6000 մասնակից, պաղպաղակների բազմազան համտեսներ, ցուցահանդես-վաճառքներ և տաղավարներ, հագեցած համերգային ծրագիր, պարային ելույթներ և բազմաթիվ անակնկալներ։

Մեր հյուրերի հետ կխոսենք փառատոնի առանձնահատկությունների, սպասվող նորությունների և այն հնարավորությունների մասին, որոնք այս միջոցառումը ստեղծում է հասարակության տարբեր խմբերի համար։

Ինչպես միշտ, ձեզ ենք ներկայացնելու նաև օրվա կարևոր տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button