Սպորտ

ԱԱ-2026․ Դիալոյի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’Իվուարին

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի E խմբի երկրորդ խաղում, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» մարզադաշտում, Կոտ դ’Իվուարի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց Էկվադորի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հիմնական ժամանակն անցավ համառ պայքարում, և երկար ժամանակ դարպասների գրավում չէր արձանագրվում։ Խաղի ելքը վճռվեց բուն ժամանակի վերջին րոպեին. 90-րդ րոպեին Վիլֆրիդ Սինգոյի փոխանցումից հետո Ամադ Դիալոն գրավեց մրցակցի դարպասը՝ ապահովելով իր թիմի կարևոր երեք միավորը։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button