ԿարևորՄիջազգային

Պուտինը զանգահարել և շնորհավորել է Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թրամփին իր ծննդյան օրը։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ նրանք մոտ մեկ ժամ քննարկել են Ուկրաինայում պատերազմը, Իրանը և երկկողմ հարաբերությունները։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը և խոստացել «ազդել Կիևի և եվրոպացի գործընկերների վրա»։ Վլադիմիր Պուտինը Թրամփին ասել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, «թող գա Մոսկվա», — պատմել է Ուշակովը։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները համաձայնության են եկել, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կրկին կայցելեն Ռուսաստան։

Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-Իրան առաջիկա հուշագիրը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը Պուտինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է ստորագրման և կարող է հրապարակվել այսօր։

Կարդացեք նաև

Back to top button