Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի F խմբի երկրորդ խաղում, Մեքսիկայի Գվադալուպե քաղաքի «BBVA» մարզադաշտում, Շվեդիայի հավաքականը 5-1 հաշվով խոշոր հաղթանակ տարավ Թունիսի ընտրանու նկատմամբ։
Շվեդների կազմում հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Յասին Այարին, իսկ 30-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց այն։ Առաջին խաղակեսի ավարտին՝ 43-րդ րոպեին, Թունիսի հավաքականից Օմար Ռեկիկը կրճատեց հաշվի տարբերությունը։ Սակայն երկրորդ խաղակեսում շվեդներն աչքի ընկան ևս երեք անգամ. 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Յոկերեսը, 84-րդ րոպեին աչքի ընկավ Մատիաս Սվանբերգը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին (90+6′) Այարին խփեց իր թիմի հինգերորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Աբյուր՝ armsport.am




