Սպորտ

Մունդիալ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին

Այսօր կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Նիդերլանդներ-Ճապոնիա հանդիպումը՝ F խմբի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց Վան Դեյկը, իսկ քիչ անց Նակամուրան հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Սակայն րոպեներ անց Սամերվիլը կրկին առաջ մղեց նիդերլանդացիներին։ Հանդիպման վերջնամասում Ճապոնիայի հավաքականի հարձակվող Կամադան դրեց այս հանդիպման վերջակետը՝ 2-2։

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button