Երկրորդ շնչառություն

«Արվեստի հետ շփվողը երբեք չի ծերանա»․ 85-ամյա Լիլի Ասոյանի երկարակեցության գաղտնիքը․ «Երկրորդ շնչառություն»

Արվեստն է երկարակեցության բանալին. սրանում 85-ամյա Լիլի Ասոյանը համոզվել է իր կյանքի փորձով։ Նա այս տարիքում նկարում է, երգում, հաճախում ֆրանսախոսների խմբակ և բնագրով ֆրանսերեն գրքեր կարդում։ Իր բառերով՝ մանկուց իրեն հիշում է որպես «խելագար գրքասեր», իսկ հետագայում որոշել է ընտրել երկրորդ մասնագիտություն՝ սովորել ֆրանսերեն։

«Երկրաշարժից հետո տեղափոխվեցինք Մոսկվա։ Երբ երեխաներն արդեն իրենց գործին էին, ես մնացի մենակ ու չգիտեի՝ ինչ անել։ Աստծուց մի շնորհ խնդրեցի, և այն տրվեց»,- անթաքույց ժպիտով իր անցած ճանապարհն է հիշում տիկին Լիլին։

Մանկական տարիների հոբբիների շնորհիվ «երկրորդ շնչառություն» առնելուն օգնել են նաև զավակները՝ հասկանալով, որ մոր երջանկության ճանապարհը ստեղծագործ աշխատանքն է։ Ավելին, այսօր նրա որդին աջակցում է տարեցների «Աշնանային ձայներ» երգչախմբի գործունեությանը։ Հունիսին երգչախումբը գործելու է Առողջ երկարակեցության պետական ծրագրի ներքո։

Անհատական ցուցահանդես, երկարակեցության մասին հաստափոր մենագրություն. տիկին Լիլիի լավատեսությունն ու դրական էներգիան իսկապես կարող են վարակիչ լինել բոլորի համար։

«Տարիքը բնական է, տարիները գնում են, առողջությունը վատանում է, բայց հոգին միշտ սնունդ ունի. դա երգի ու նկարի, մարդկային հարաբերությունների շնորհիվ է։ Արվեստի հետ շփվողը երբեք չի ծերանա»։

Կարդացեք նաև

Back to top button