
Գիտությունը ժամանակակից պետությունների զարգացման առանցքային շարժիչ ուժերից է, և Հայաստանում այն աստիճանաբար ստանում է ավելի համակարգված և նպատակային աջակցություն։ Գիտության կոմիտեն այս գործընթացում առանցքային կառույց է՝ պատասխանատու լինելով գիտական քաղաքականության մշակման, ֆինանսավորման բաշխման և գիտական համակարգի զարգացման համար։
«Ոլորտում նախատեսվում են մի շարք կարևոր փոփոխություններ, որոնց մասին մեր գործընկերներն ու հայրենակիցները գիտեն։ Դրանք կառուցվածքային փոփոխություններն են, որոնց մասին գրված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենք»-ում։ Ըստ էության, մենք նաև վերափոխում ենք գիտության ոլորտի կազմակերպման տրամաբանությունը»,- ասում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։


ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ 2025 թվականի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներառում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականներին գործունեության միջոցառումների ծրագրով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահված և 2025 թվականին իրականացրած ծրագրերն ու միջոցառումները՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին
- 2025 թվականի առանցքային ցուցանիշներ՝ ըստ ոլորտների,
- գիտության ոլորտում պետական ֆինանսավորման աճ․ մարդկային ռեսուրսների ամրապնդման և ենթակառուցվածքների արդիականացման միջոցառումներ,
- գիտական դրամաշնորհային ծրագրեր,
- միջազգային համագործակցություն․ Սփյուռքի և օտարերկրյա գիտնականների ներուժի համախմբում,
- գիտության հանրայնացմանն ուղղված միջոցառումներ,
- 2025-26 ուստարվա բուհական ընդունելությունը՝ թվերով (բակալավրի առկա ուսուցմամբ կրթական ծրագրերով),
- պետության համար առաջնահերթ և կարևոր մասնագիտություններով ընդունելության խթանում․ ուսման վարձի լրիվ փոխհատուցում, բարձր կրթաթոշակների նախատեսում,
- առավելագույն և նվազագույն ընդունված ուսանող ունեցող կրթական ծրագրեր,
- հեռակա ուսուցմամբ ընդունելություն,
- ուսանողների աջակցության այլ ծրագրեր,
- աստիճանաշնորհում․ գիտական աստիճանների և կոչումների շնորհում,
- ակադեմիական քաղաք ծրագիր,
- բարձրագույն կրթության և գիտության ոլորտների իրավական շրջանակի լրամշակում։




