Դպրություն

Այստեղ կձևավորվեն ապագայի ինժեներներն ու նորարարները․ Պոլիտեխնիկի հիմնական դպրոցի կրթական տեսլականը. «Դպրություն»

Պոլիտեխնիկի (ՀԱՊՀ) հիմնական դպրոցն իրականացնում է բնագիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) խորացված կրթություն՝ 1-ից մինչև 7-րդ դասարանների աշակերտների համար։

Դպրոցում կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է ինժեներական և տեխնոլոգիական խորացված ծրագրերով։ Համալիրը նպատակ ունի ապահովել շարունակական կրթություն՝ նախակրթարանից մինչև բուհ։ 

Յուրաքանչյուր նոր կրթական հաստատություն ստեղծվում է որոշակի անհրաժեշտությունից և գաղափարից։ Գաղափարն իհարկե կարևոր է, սակայն դրա իրականացումը պահանջում է կազմակերպչական մեծ աշխատանք։ Եվ կրթության բովանդակությունն էլ ոչ պակաս կարևոր է, քան դպրոցի գաղափարախոսությունը։    

Ժամանակակից կրթությունը վաղուց դուրս է եկել դասագրքերի և դասարանների սահմաններից։ Եվ ցանկացած դպրոցի հաջողության հիմքում առաջին հերթին ուսուցիչն է։ Դպրոցի հաջող գործունեությունը հնարավոր չէ պատկերացնել նաև առանց ծնողների մասնակցության։ Կրթության ոլորտում յուրաքանչյուր նոր նախաձեռնություն նոր հնարավորություն է մեր երեխաների ապագայի համար։  

Ինչպիսի՞ կրթական միջավայր է ձևավորվում ՀԱՊՀ հիմնական դպրոցում, ի՞նչ հնարավորություններ են տրվում աշակերտներին և ի՞նչ տեսլականով է ստեղծվել դպրոցը։

«Դպրության» տաղավարում ՀԱՊՀ հիմնական դպրոցի տնօրեն Էլիզա Գյուլգյուլյանն ու ՀԱՊՀ հիմնական դպրոցի փոխտնօրեն Մարինե Քեհեյանն են։

Կարդացեք նաև

Back to top button