
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Իսրայելի կառավարության Հայոց ցեղասպանությունը «պաշտոնապես ճանաչելու որոշումը։ Ըստ ԱՀՀ-ի` Իսրայելը այսպիսով միանում է այն ճանաչած 32 պետություններին։
«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Իսրայելում բոլոր նրանց, ովքեր երկար տարիներ աշխատել են այս պատմական որոշման ընդունման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ու միաժամանակ ԱՀՀ-ն նշում է, որ վերջին տարիներին Երուսաղեմի հայ համայնքը բախվել է ճնշումների, «որոնք սպառնում են ապակայունացնել նրա հազարամյա ներկայությունը հին քաղաքում»։
«Համագումարը նաեւ կոչ է անում Իսրայելի կառավարությանը ապահովել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի սրբությունը եւ հարգել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ։




