ԿարևորՄիջազգային

Գերմանական Շտադեում հրաձգության եւ սպանության մեջ կասկածվողը ազգությամբ թուրք է

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալին, որի հետեւանքով զոհվել է վեց մարդ։ Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը 45-ամյա, թուրքական ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացի է։

Der Spiegel-ի տեղեկություններով՝ հարձակման հնարավոր պատճառը երեք ամսական դստեր խնամակալության շուրջ ծագած վեճն է։ Այս հարցով հանդիպում էր նշանակված անչափահասների աջակցության կենտրոնում, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը։ Երեխայի մայրը եւ երեք ամսական աղջիկը չեն տուժել։

Հարձակման զոհ են դարձել կենտրոնի վեց աշխատակիցներ՝ երկու տղամարդ եւ չորս կին։ Հանցագործությունից հետո կասկածյալը փորձել է ավտոմեքենայով փախչել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է։

ՏՀես նաեւ` Գերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով

Կարդացեք նաև

Back to top button