ԿարևորՀայկական ռադիո 100Մշակույթ

Ութ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին

Հունիսյան հոբելյանական համերգաշարն արդեն պատմություն է՝ գեղեցիկ, հուզիչ ու հիշարժան։ Ութ համերգ ութ համայնքում, հազարավոր ժպիտներ ու անթիվ ջերմ հանդիպումներ։ Մեր երաժշտական կոլեկտիվները մարզեր հասցրին ոչ միայն ռադիոյի ձայնը, այլև նրա մեկդարյա պատմության շունչը՝ միավորելով սերունդներ, սրտեր ու հիշողություններ։

Հարյուր տարի շարունակ Հայկական ռադիոն եղել է իր ունկնդրի կողքին՝ ուրախության ու վշտի, հաղթանակների ու փորձությունների օրերին։ Միասին ենք ապրել ժամանակի ընթացքը, պահպանել մեր մշակույթը, երգն ու խոսքը, և այսօր էլ շարունակում ենք այդ ճանապարհը՝ նույն սիրով ու նվիրումով։

Մեր երաժշտական ճանապարհներն անցան Սպիտակ, Ստեփանավան, Մեղրի, Սիսիան, Բերդ, Վարդենիս, Բերդավան և Մարտունի համայնքներով։ Մեզ հյուրընկալեցին Մշակույթի պալատներում, աջակցեցին, որ համերգներն անցկացվեն ջերմ մթնոլորտում՝ ստեղծելով լավ տրամադրություն և հուշեր։

Հայկական ռադիոյի 100-ամյակը միասին նշեցինք՝ ապացուցելով, որ ռադիոն պարզապես եթերում հնչող ձայն չէ. այն մարդկանց, հիշողությունների ու սրտերի անտեսանելի, բայց ամենաամուր կապն է։

Կարդացեք նաև

Back to top button