
Արցախում ինչպես՞ էին դիմավորում Ամանորը և ի՞նչ հարսանեկան ավանդույթներ ունեին, պատմում է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը։
Նա ծնվել է երաժշտի ընտանիքում․ հայրը դուդուկ և զուռնա էր նվագում, ինը քույրերն ու եղբայրները նույնպես տիրապետում էին տարբեր երաժշտական գործիքների, Անահիտն էլ իր հերթին երգում էր։ Նրա ընտանիքը կարծես երգի ու պարի համույթ լիներ։
Այսպես, Անահիտ Հովսեփյանը երգում է ավելի քան 60 տարի, իսկ ներկայումս էլ մարմնավորում է արցախյան այայի կերպարը՝ պահպանելով արցախյան մշակույթը:




